Խաննա
հատված վեպից
Հստակ հիշում էր կովի գանգը, որ ընկած էր կարմիր շլորի ծառի տակ, երբ առաջին անգամ գնացին բացելու Լեւի տան դուռը: Փական չկար դռան վրա, երկու օղակները իրար էին բերված հակերը կապելու պարանով, որի գույնը խունացել էր սպիտակ արեւից: Դուռը հին մեղրագույն ապակիներ ուներ ու կուտակած փոշուց, սարդոստայնից ու յուղից սրտխառնուք էր հիշեցնում: Միջանցքը դատարկ էր` չորս գունատված պատ` երկու կողմից դռներով: Ձախ սենյակից Խաննան ոչինչ չի հիշում, լքված սենյակ էր` առանց հիշողության մեջ տեղ պահանջելու, հավանաբար դատարկ, իսկ աջ կողմի սենյակի պատերը հատակից մինչեւ առաստաղը պատված էին սեւ մրով ու այնպիսի տպավորություն էին թողնում, որ դրանցից կարելի է յուղ քամել: Առաստաղից կախված էր սեւ լամպը՝ մինչեւ համարյա սենյակի կեսը: Պատուհանի տակ դրված էր այն, ինչ մնացել էր թախտից, վրան ընկած էր ամբողջովին սեւ վերմակը: Հնաոճ կամոդի գույնն անհասկանալի էր, բայց վրան դրված էր վառ սպիտակ ճենապակե թեյաման՝ կարմիր վարդե ծաղիկներով: Խաննան ուզեց, բայց զզվեց վերցնել:
Հետո, երբ սենյակի հատակի հին տախտակներն արդեն քանդում էին, քեռու տղաներն հայտնաբերեցին Լեւի զուգարանը, որը բացել էր հենց թախտի տակ. տախտակները սղոցել ու մի կեսմետրանոց փոս էր գոյացրել: Արտաթորանքից տախտակները փտել էին եւ ուղղակի փշրվում էին լոմի հարվածից՝ գերանների վրա թողնելով միայն ժանգոտ մեխերի գլուխները: Խաննան Աբգարի հետ միասին տախտակի մի քանի կտորտանք հանեց` շնչելով շեռոտ փայտի փոշին: Սենյակները հատակից դատարկեցին, բացված փոսը մեծ քարեր լցրեցին, հետո բետոն, ու երկու սենյակները տանելի տեսք ստացան:
Տատը շատ տարիներ առաջ իրենց ու Լեւի բոստանների արանքում փշալար էր քաշել տվել: Ընդհանրապես հիվանդության նման մի բան ուներ Լեւի հանդեպ. որոշակի անտանելիություն, անմարսելիություն, խորշանք, զազիր` այդքան դռնկից հարեւանի հանդեպ, ում խելագարության աստիճանը դժվար էր որոշել, քանի որ ոչ ոքի հետ չէր շփվում: Ոչ բարեւ, ոչ հաջող, միայն տատին տեսնելիս ասում էր՝ որդիս, անդադար կրկնում էր՝ որդիս, որդիս, ինչից տատի փսխուքը համարյա լցվում էր բերանը՝ սպառնալով դուրս թափվել անատամ լնդերի արանքից: Դրանից զատ՝ էլ ոչինչ չէր ասում, կլոր տարին հագնում էր գորշ պլաշը՝ գոտին փորից վերեւ կապած, կանգնում էր հայաթի փոքր թմբին ու անթարթ նայում էր բոստանի միակ ծառին: Ոչ ոք չգիտեր՝ ինչով է կերակրվում, ինչից է մարմինը միս կապում. Լեւի կենցաղը բոլորովին անհայտ էր աշխարհին:
Միայնակ խելագար ծերուկի մահը շատ անսպասելի բան չէր, բայց Ռուսաստանից ժամանած որդիները, որ գողական աշխարհի ներկայացուցիչներ էին, երկար փնտրեցին հոր մահվան պատճառը, լուր տարածվեց, որ Լեւին սպանել են, բայց ոչինչ չհաստատվեց ու չհերքվեց, միչեւ որդիները` մեծն ու միջնեկը, ձեռնունայն հետ գնացին՝ տունն ու դիմացի բոստանը վաճառելով Խաննայի քեռուն` Աբրամին:
Տատը, որ ծիսապաշտական վերաբերմունք ուներ բոլոր արարողությունների հանդեպ, դրանց առաջին այցելուն էր, փակվեց տանն ու Լեւի թաղմանը չգնաց: Օրերով աղոթեց ու անիծեց: Ամիսներ չէր թողնում քանդել փշալարը, բացել Լեւի տան՝ թոկով կողպված դուռը, նրա անընկալությունը տարածվում էր նաեւ Լեւի տարածքի վրա, չէր թողնում հավաքել ծառի պտուղները, մառանից հանել ու հավերի առաջ էր լցրել մի մաղ շլորը, որ հարսը հավաքել էր ծառի՝ իրենց կողմը թեքված ճյուղից:
Բայց քանի որ տարածքի հետ կապված ընտանիքում բիզնես պլաններ էին հասունանում, քեռին վերջապես քանդեց փշալարը՝ ձեռքերն արյունելով, ու Խաննան ու Աքսելը առաջին անգամ ոտք դրեցին Լեւի մրոտ սենյակները:
Խաննան որոշել էր Լեւի տունը վերածել հյուրատան, որտեղ կընդունեին զբոսաշրջիկների, կկերակրեին ու կքնեցնեին:
Տատը չէր հասկանում մտածվածի իմաստը. ինչպե՞ս կարող էին այդ խելագարի տանը մարդիկ մնալ, ո՞ւր էր չքվելու այնքան տարիների հավաքված մուրը:
Աբգարը` քեռու փոքր տղան, ոգեւորված էր: Թողել էր պատմության ֆակուլտետը, արագի մեջ անգլերեն էր սովորում, նախապատրաստվում էր բիզնեսին: Խաննան համաֆինանսավորող դրամաշնորհային ծրագիր էր գտել հատուկ Շիրակի մարզի համար ու փորձում էր գլուխ բերել: Աբգարի հետ անդադար քննարկումներ էր ունենում, թե ինչ կարող էին առաջարկել զբոսաշրջիկներին: Ունեցածը Շիրակի մարզի լերկ բնությունն էր ու մոտակա Արթիկ քաղաքի պատմությունը, որից պետք էր որոշակի հղացք քամել ու առաջարկել որպես տուր պրոդուկտ: Խաննան անորսալի մի փորձառություն էր պատկերացնում եկողների համար` այլընտրանքային մի աշխարհ` Շիրակի Շամբալա, Շոռագյալի Էլդորադո, հետքերի ու պատմությունների մշուշի միջից տեսիլ դյութական, որը դեռ պետք էր վերծանել ու ձեւակերպել: Տարածքի բույսերը, կենդանիները, ապարները, հանքերը, գաղութը, սարերի քարուքռեն` որպես ոսկի…
Աքսելն էր` քեռու մեծը, բույսերի ու կենդանիների պատասխանատուն, քանի որ գյուղատնտես էր: Պետք էր նախ ուսումնասիրել, մարդկանց հետ խոսել, գլուխ հանել տեղից ու պատմությունից, սցենարներ կազմել, հետո տալ ուղեվարներին, որ պատմեն:
Խաննան ավարտել էր տարակուսանքի ժամանակը: Չէր ուզում ամբողջ կյանքում երեխաներին դաս տալ, սովորեցնել նրանց ճիշտն ու սխալը, մանավանդ որ ինքն էլ վստահ չէր ոչ մի բանում: Ձեռք չբերեց սովորեցնողի հավակնոտությունը: Հատկապես, որովհետեւ չէր ուզում: Նրան դուր էր գալիս վաղանցիկության աշխարհը, ուր կարելի էր տարուբերվել, ծածանվել: Հասկացությունները երբեք էլ վերջնական չկպան նրան, ամեն բան հաստատվում ու ետ էր ժխտվում, ու սովորեցնելն էլ չփոխեց իրերի դրությունը: Քիչ թե շատ դա՛ սովորեցրեց: Հարափոփոխն ու անկայունը: Միայն սահմաններն էին, որ կայուն կերպով ժխտվում էին Խաննայի գլխում, ու չէր երկչում աներեւակայելի բաներն իրականություն դարձնելուց:
Աներեւակայելի բաների շարքից էր Աբգարի հանդեպ նրա զգացողությունը: Հստակն այն էր, որ սահմանները նրա գլխում նման էին գյուղի տանձուտի անկայուն չափառներին, որ հյուսված էին բարալիկ մացառներով: Շատ փոքր ճիգ, ու կանցներ:
— Ի՞նչ, եթե քո հանդեպ իմ զգացողությունը սեր ուզելն է,— հաղորդագրություն էր գրել նրան:
Աբգարը դիմադրում էր:
— Աղջի, վաբշե տը տենց բան ասելուց ռեյտինգդ մոտս պիտի որ ընկներ, բայց արի ու տես, որ բարձրացել է: Ինչի՞ց է:
Խաննան ատում էր իր գլխին տնկած լուսապսակը, որ Աբգարն էր հյուսել, ու հիմա դիմադրում էր իր իսկ ստեղծածին: Քանդել էր ուզում` Լեւի զուգարանի տախտակների պես:
Ամառվա այն կարճ ժամանակը, որ անցկացրեց գյուղում, որոշիչ եղավ: Օրերը ձգվեցին ու լցվեցին Աբգարից արտածվող մի բանով, որը պարուրեց ու զարդարեց նրան Խաննայի աչքում: Մարմինն աճեց ու առաջ անցավ ինքն իրենից, ներսը խորացավ, ջինջ մթնոտեց ու դողաց: Խաննան վախեցավ նրա համար, նրա հնարավոր ապրումների, տվայտանքի համար, վախեցավ, որ չի հասկանա, կցնցվի, կգժվի: Վախեցավ, բայց ասաց նրան ու հանդիպեց նրա հասկացող, բայց չընդունող, հետաքրքրվող, բայց մերժող պարզությանը: Աբգարը քսաներկու տարեկան էր` իր տարիքի ամբողջ ջահելությամբ, իր մարմնի ջերմով, իր բարակ փորով, իր` ծառի պնդությամբ:
— Չկպնե՛ս:
Չկպավ, պահպանեց տարածությունը, պահպանեց դժգույն սահմանը:
— Առաջ երբեք կուլ չեմ տվել,— ասաց Ատոմին:
Սերմը դառն էր, մի տեսակ մետաղյա համով: Հետո շրթունքներն ու ատամները սկսեցին իրար փակչել: Ատոմը չէր սիրում, որ սերմը քսվում էր մարմնին, լղոզվում—մնում էր մազերի մեջ: Իսկ Խաննան անկեղծորեն տարածում էր այն ամբողջ որովայնի վրա, հետո ձեռքերը տանում էր քթին, շնչում էր հոտը:
Հանդիպել էին գործարարների մի ֆորումի ժամանակ: Միանգամից էր զգացել, որ նա է: Ատոմը նստած էր ինքնավստահ, ոտքը թեք դրած ծնկին, աջ ձեռքի երկու մատը հենած քունքին: Խաննան շատ ժամանակ չունեցավ մտածելու, բանն ինքնիրեն որոշվեց: Երբ Ծաղկաձորի ոլորանների չայնիում թեյ խմելուց հետո տուն էր տանում, Խաննան ասաց, որ չի ուզում տուն գնալ: Հենց անցան Ավան մտնող փոքրիկ կամրջակի տակով: Խաննան այնպես էր դողում, որ ակնոցի տակ հստակ սահմաններից ընկնում էր կլոր լուսնի ուրվագիծը երկնքում: Հետո անցավ բարդիների շարքը, ու Խաննան, դրանց բներին նայելով, մտածեց, որ հավանաբար ոչ թե կորիզից աճեցված տնկիներից են բուսնել, այլ կողքից տված շիվն է արմատ գցել ու տնկվել: Քեռու Աքսելը սովորեցնում էր դրանց բնին նայելով տարբերել, թե ինչ եղանակով են տնկված: Սա անպետք ու անհետաքրքիր տեղեկություն կլիներ ամուսնու համար, եթե Խաննան բարձրաձայն ասեր մտքինը: Ու միանգամից որոշումը մտքից ընկավ լեզվին, ուզեց Ատոմին ասել, ենթագիտակցորեն ուզեց ստուգել` ինչքա՞նը կկիսի իր հետ.
— Բարդիները շիվերից են աճել:
— Ի՞նչ գիտես:
— Բները սեւ են: Մինչդեռ պետք է լինեն կեչու նման` սպիտակ, ողորկ մարմնին սեւ բծեր:
— Տեսա:
— Շարքի մեջ մի երկուսը կան` սպիտակ:
— Ավելի առողջ տեսք ունեն:
— Սիրուն են:
— Քեզ տանեմ տո՞ւն:
— Դողում եմ:
— Գիտեմ:
— Չէ:
Մեքենան կանգնեց բենզալցակայանի կարմիր լույսի մեջ: Ամառվա վերջի օդի մեջ լցվեց բենզինի հոտը: Խաննան սիրում էր այդ հոտը, մանկությունից մնացած ինչ—որ հիշողությունների պատառիկներ էին միշտ դուրս լողում դրանից, տեսնում էր գետնին թափված ջրի մեջ բենզինի առաջացրած ծիածանը: Մինչ լցնում էին, Խաննան ձեռքը տարավ կոկորդին, որտեղից դողի հորմոններն էին արտադրվում: Հետագայում Ատոմն ասաց, որ հասկացել էր, որ Խաննան հավանել էր իրեն հենց առաջին օրը, քանի որ ձեռքն անընդհատ պարանոցին էր տանում: Խաննան մտածեց, որ եղածն ուրիշ բան էր հավանաբար` մեղքի զգացման քարը կոկորդում, վախը, հուսահատությունը, բայց Ատոմին չասաց դրա մասին:
Ինչ—որ տեղից մառախուղ եկավ, դիմացի մեքենաների լույսերը սկսեցին սպիտակ առկայծել ճանապարհին: Մառախուղի ալիքը զարնվում էր դիմապակուն ու լողում մեքենայի պատերն ի վար` թացի պսպղուն կաթիլներ թողնելով սեւ պատյանի վրա: Խաննան զգում էր, որ թեեւ Ատոմն անընդհատ դիմացից վազող ճանապարհին է նայում, բայց իրեն պահում է պերիֆերիկ տեսողության մեջ, որում չգիտեր ուր դնել ձեռքերը, ինչպես տեղավորել մարմինը, որ շվարածի տեսք չունենա: Լացը չէր գալիս:
Ամեն ինչ նման էր այս քարերի մեջ կռնձած բնությանը: Մի քիչ խոտ ու մի երկու ծառ են աճում ապարների հանքերի վրա: Հողի ամբողջ երեսին, եթե դրանք վարելահողեր չեն, շաղ են եկած չեչոտ քարեր` տարիների դեղին մամուռը վրան: Հողի երեսը գանգուր է: Գույնը դարչինի ու դափնու խառնուրդ է: Շիրակը հողագույն է, անծառ: Հարուստ է իր լերկությամբ: Վերուվար անող իր գետնով: Ամռանը մի քանի ուժեղ ծաղիկ, լեղի եզան լեզու, խլեզներ, արեւի շամփուրներ, ձմռանը` հողմը մեգով երկինք առնում, բուքը ձյան ու ծխնելույզներից մզմզալով դուրս եկող ծուխ: Սառցի լուլաներ: Փոքրիկ լճակներ` փոքրիկ լեռների ծոցիկում:
Հայոց աշխարհիկ:
Խաննան ոչ էն է էդ երկրի զավակն էր, ոչ` չէր: Երկիրը չէր սիրում մանկության օրրանի պես, այլ գիտակցական կյանքում գլուխը մտած մտքի պես էր սիրում` թաքուցյալ ու մերկ: Երբ քշում էր այդ վայրերի միջով, միշտ ինչ-որ ձոն էր պտտվում գլխում, ինչ-որ աննյութական բանով պատում էր այդ հողերը, բայց չէր գրկում, ուզում էր նայող մնալ: Դա բնությունը չէր՝ իր գյուղատնտեսական կամ առողջարարական կողմով, դրան անտարբեր էր: Անտարբեր էր կանաչությունը սիրող հովերին, էկո հարցերին, վիտամին D-ին: Ուրիշ բան էր զգում: Այդ դաշտերը սեռականություն ունեին, շնչում էին անհասկանալի, քվիր, ջերմին, բուխ: Քարերն ու խոտի տերեւները շեղ-շեղ նետեր էին արձակում՝ հազար ուղղություններից դեպի Խաննայի սիրտը: Հիշողություննե՞ր էին, թե՞ երեւակայական պատմություններ, գերի էին վերցնում: Դաշտերը ցանկություն էին: Դա իր գլխում անհանգիստ տեղավորվող բնությունն էր: Անտառոտը չէր ուզում, շատ խոտը չէր ուզում, այս քարքարոտն էր ինչ-որ կերպ զուգակցվում իր ներսի հետ: Այս բնությանն էր պատկանում իր թաքուն մտքերի տեսարանը` ինչպես հողագույնը` հողին:
Հիշում էր՝ ինչպես էին գնում ղմու, հավանաբար ամառվա սկզբներին, երբ վարսակի դաշտերում մատնաչափ որդեր էին հասունանում ու ծանր գունավոր կախվում վարսակի ծաղկի գլխից: Ղմին խառնված էր լինում այդ բույսի հետ, ու պետք էր հաղթահարել որդերի հանդեպ սոսկումը, կռանալ, մի կողմ տանել ու քաղել: Երեւակայում էր, որ մեկն իրեն է նայում դաշտից, վարսակի միջից, որ անհրաժեշտ է ոչ թե լավ քաղող լինել, այլ դաշտի վհուկ, հնդկական կինո, ծաղիկ ու զորեղ: Հաղթահարելով՝ պարկեր էր լցնում: Ամբողջ դաշտը գունավոր լաչակներով կանայք՝ ինչպես վարսակի որդերը: Բացվում էին ու կծկվում: Շատ հեռվում ժանգոտ դեղին երեւում էր ավտոբուսը, որը շարունակում էր անմռունչ աշխատել հարյուր տարի հետո էլ: Դրանով եկել էին, դրանով էլ գնալու էին՝ պարկերով բեռնավոր: Տեսարաններով բեռնավոր:
Խաննան աչք չէր բացում հիշողություններից, բայց երկիրը փոխվել էր, հորաքույրն էլ մահացել, ում հետ տուն էին բերում այնքան շատ դաշտեր: Մնում էր հիշողությունները ծալել, մի կողմ դնել կամ ասք ու զրույց սարքել տուրիստների համար, որոնք այնքան կլանված լսում են հնարովի ու անհնար բազում պատմություններ:
— Ես ձեզ կպատմեմ,— ասում են ուղեվարները:
— Ես ձեզ կպատմեմ,— ասում է Խաննան՝ որպես փորձառությունների վարպետ:
Հնարավո՞ր էր, որ Խաննայի պատմությունը երբեւէ նրանց պատմելիքը դառնար:
Դրսի դարպասը ճռնչաց:
Շունը սկսեց հաչել:
Քեռին դարպասն արծաթագույն էր ներկել ու արծաթի երեսն ի վար սահելով` բակ էին թափվում բարձր կանգնած բարդու տերեւները: Տատն ամբողջ օրը ավլում էր դրանք, հավաքում, մի տեղ անում, հետո քամին նորից քշում էր, տարածում բակով մեկ: Տերեւների միջով գալիս էր գյուղապետը՝ Մայիլյանը: Հետեւից` փիչխա քութիկը: Ձեռքով բարեւեց տղամարդկանց, Խաննային գլխով արեց: Տան ետնաբակում շղթայով կապված շունն իրեն կտրտում էր:
— Գերեզմանի հարցով եմ եկել:
Խաննան ուզում էր հին գերեզմանատան վերանորոգումը դրամաշնորհային ծրագրի մեջ ներառել, ու դրա համար անհրաժեշտ էր տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությունը` ստորագրության տեսքով: Բայց մի խնդիր կար. Լեւին թաղել էին հին գերեզմանոցում, ու շիրիմը դեռ թարմ էր` գերեզմանոցի մեջտեղում. հնարավոր չէր դրա հետ որեւէ բան անել: Իսկ մյուս քարերը հին էին` 1800-ականների` խմբված ընտանիքներով, շուրջը բոլորող դարբնված վանդակաշարով ու կառչուն բույսերով: Խաննան հիշում էր այդ քարերի արանքում աճող խնձորուկները, որ մանրիկ ծաղիկներ էին, հետո դրանք տեսավ դեղատանը` Պերսենի տուփի վրա: Քաղում էր փոքրիկ փնջով, երբ տատը քարերից մեկին նստած սպասում էր նախրին:
Մտածում էին գերեզմանների վրայից դեն ընկած քարերը բարձրացնել, մի կողմի վրա խմբել, տարածքը մաքրել, ու հույս ունեին, որ այն մասում, որտեղ միայն ավազ ու զիբիլ էր լցված, տուրիստական ավտոբուսի կայանման համար մի փոքր տեղ կբացվեր` ճանապարհին հարակից հատվածում: Բայց մեջտեղում տնկված էր Լեւի գերեզմանը ու բոլորովին չէր սազում ավտոբուսի գաղափարի հետ:
— Պետք է սպասեք,— ասաց Մայիլյանը:
— Ինչո՞ւ:
— Տղան գալիս է` արտաշիրիմում անի:
— Ո՞ւմ տղան:
— Լեւի:
— Ինչի՞ համար:
— Դե գիտեք` ինչ գործի են: Գողական մարդիկ են, բաներ են կասկածում, ինչ—որ նոր ապացույցներ ունեն:
— Ի՞նչ ապացույցներ:
— Շատ բանից տեղյակ չեմ, լսել եմ մենակ, որ Փաշիկի տղաների վրա են կասկածում:
— Ո՞ւմ ինչին էր պետք էդ խեղճ բիձեն:
— Իրենք կիմանան:
— Չեք ստորագրելո՞ւ:
— Մի քիչ սպասեք:
Խաննան թղթերը դրեց սուրճի բաժակի կողքին, վեր կացավ ու հարեւանցիորեն տեսավ տատի ճերմակած դեմքը: Երբ խոսքը գնար Լեւի մասին, տատն այսահարվում էր: Սկսում էր բերանի մեջ քարացած լնդի պատին կտտացնել միակ ատամը, որ դեղնել էր ու երկարել: Խաննան թեւերը կանթեց այն բանի վրա, որ Լեւը տնկվել էր գործի մեջտեղում, ու գյուղապետը թղթերը չէր ստորագրում: Տատն այնքան նեղված էր երեւում, որ անգամ մոռացել էր հյուրին զոռով կերցնելու իր հոգսը, ու, սեւ ձեռքերը գոգին, նստել էր` աչքը լուսամուտից դուրս վարունգի դեղնած թփերին:
Տատի կյանքի միֆական, հոխորտոցների ու փոքրիկ լեգենդների մեջ հյուսված պատմությունը սա էր, որը տատը չէր թողնում` մոռացվի: Մանկությունն անցել էր վատ: Պատերազմներից հետո սովահար ընտանիք էր: Հինգ քույր էին, մի եղբայր: Տատը մեծից հետո երկրորդն էր: Դպրոցում միշտ լավ էր սովորել ու ավարտելուց հետո ընդունվել էր համալսարան՝ պատմության ֆակուլտետ: Դասի գնալու կոշիկ չուներ, ու մայրը հաց թխեց, որ քաղաքում ծախի, իրեն կոշիկ առնի: Հացը լավ ծախվեց: Մայրը որոշեց նորից թխել: Այդպես՝ դուրս եկավ, որ եթե թողնի-գնա քաղաքում սովորելու, քույրերն ու եղբայրը սոված են մնալու: Չգնաց դասի: Չսովորեց: Քսանհինգում, երբ արդեն տունը մնացած աղջիկ էր համարվում, ամուսնացավ: Իրար հետեւից ունեցավ հինգ աղջիկ՝ անիծելով մորը, որ իրեն աղջիկ բերող գեներ է թողել: Վեցերորդը, ինչ-որ հրաշքով, տղա ծնվեց: Հավատացյալ էր, հազար սուրբ էր գնացել: Սուրբ Հովհաննես հասել էր բոբիկ ու չոքած: Նստել էր սրբի շեմին ու ոռնալով տղա էր պահանջել, կալոշով խփել էր սրբի անհողդողդ դռանը: Հետ՝ տուն էր եկել վազելով, ճանապարհին ոչ մի տեղ չէր կանգնել: Ծնկներն ամբողջ արյունած էին: Հասել էր աղջիկներից մեկի վրա ու ծեծել:
Տանը գրքեր ուներ՝ Աստվածաշունչ, ավետարաններ, շարականներ: Բոլորի մեջ, ինչ-որ մի էջի վրա պառկած էր Աքսելի փոքր ժամանակվա երկար մազերից մի փունջ: Գրքերը, մոմոտ մատներով շատ թերթվելուց, մագաղաթի հոտ էին արձակում: Ընդհանրապես նրա ամբողջ տունը մոլեռանդ հավատքի հոտ էր բուրում, որ գալիս էր տեղաշորից՝ վերմակներից ու ծանր բարձերից, որոնց մեջ տարիներ թուղթուգիր էր փնտրել: Իր հավատի մեջ որոշակի կատաղություն էր դնում, որի ակունքը ոչ ոք չէր հասկանում: Արդյոք կաթոլիկությո՞ւնն էր այդպես պահանջում: Բայց հարեւան Մարիամը, օրինակ, փափուկ էր, եկեղեցի էլ գնում էր:
Խաննան տեսել էր տատի մի լուսանկարը՝ ֆլամենկո պարող իսպանուհու նման մազերը հավաքած, ոսկե, կլոր ականջօղներով ու խոսուն, չգիտես որերորդ երեխան գրկին դրած՝ նայում է տեսախցիկին՝ կատաղի ձեւով ինչ-որ բան իմացողի պես: Ներքեւ նայես՝ հագին կալոշներ են:
Ամբողջ գյուղում բոլոր տներն ունեին սրբի անկյուններ, տատն էլ ուներ: Քեռին պատի անկյունում բարակ տախտակներով հարկեր էր սարքել, ու տատը դրանց վրա շարել էր սրբերի պատկերներ՝ լուսանկարներ ու ասեղնագործ կտորներ: Պատկերներից ամեն մեկի հետեւում մեկական թղթե վարդ էր կպցրած, ու հարկերի կտորազարդ հատակին պառկած էին բազմագույն վարդարաններ, մոմեր ու արհեստական ծաղիկներ: Ամեն հարկը ուներ իր բարակ ասեղնագործ վարագույրը, ու հարկերի ամբողջ բեմական զարդարանքը դրանց տալիս էր փոքրիկ հնամյա թատրոնի տեսք, որի դերակատարները սրբերն էին՝ հատկապես Մարիամը՝ իր մշտառկա լուսապսակով, փամփլիկ ձեռքերով ու կլորիկ կրծքով:
Գյուղն իրեն կաթոլիկ էր համարում, տատը դրա մոլեգին ջատագովն էր, բայց ոչ տատը, ոչ էլ գյուղում որեւէ մեկը չէր կարողացել պատասխանել Խաննային, թե հատկապես ինչ էր դա նշանակում: Պարզապես տարբերվում էին, եւ այդ տարբերությունը նրանց հավատն էր: Բացատրական միակ նախադասությունը բոլորի բերանում սա էր՝ մենք ֆրանկ ենք, մինչեւ չտեսնենք, չենք հավատա:
Տատը օրը տասն անգամ սրբում էր սրբապատկերների փոշին, թափ էր տալիս վարդերի կոկոնները, երկու անգամ մոմ էր վառում բոլոր հարկերում ու աղոթելիս հորանջում էր՝ լայն բացված խոռոչով: Մոմերի առաջ դեղին ցոլում էին փոքրիկ ձեռագործ վարագույրներն ու շարված մատնաչափ գրքերի ոսկեդրվագ կողիկերը: Անկյունը լցվում էր մոմե օդով, օդից ամեն ինչ կարծես շարժվում էր, սրբապատկերները կենդանանում էին ու շնչում, վարդերը ալ փոշի էին ծփում, տատի աղոթելու ժամերը կարծես երազ լինեին, որ Խաննան տեսնում էր հարթմնի: Նա այդ ջերմեռանդությունից ու թատրոնից ինչ-որ բան էր ժառանգել՝ իրերը դրամատիկորեն ապրելու կարողությունը, երազը, օդի շարժումը, կատաղությունը:
Ենթագիտակցությունը փրթած լցվում էր երազների մեջ: Սեռի հոգին: Սեռով էին տրոփում բոլոր առարկաները, տարածքները, մարդիկ: Ինչ-որ կարոտ, լոնգինգ, տասկա, նրանցով պատվելու ցանկություն: Սեռից փափկած, նրբացած ու նվաղած գոյություն: Երբեմն գործ, որ արվում է ձեռքերով, փոքր շարժումներ, անկյուններ, շաղվածություն: Ու միայն երազն է մատնում: Խաննան հայացքների ու հպումների թատրոնն էր սիրում, որ արվում էր անկեղծության, անփութության ու անջանքության քողի տակ: Ամուսինն անվաստակ էր դրանում, վարանոտ, հարցնող, խճճվող, շարժումների մեջ պարապ, հայացքը միշտ կախ:
Երազում տեսել էր նախկին աշխատակցին, որ պաշտոնի էր անցել, ու հեռացել էր նախկին աշխատավայրից: Ու երազում սպասում էր նրան, սպասում էր նրա զանգին, ու հանկարծ հայտնաբերեց, որ ունի նրա էլփոստի գաղտնաբառը: Ինչ-որ անհասկանալի սարքի վրա հավաքեց այն, ու հայրական հին տան սենյակը լցվեց լիքը թղթե նամակներով, նկարներով, երկտողերով: Խաննայի հետ էին նաեւ մանկության ընկերուհիները, ովքեր նույնպես ուզում էին նամակները կարդալ, բայց Խաննան կատաղած շան պես վրա տվեց, կծեց. միայն ինքն էր կարդալու: Ու նստած էր նամակների դեզի գլխին, ձեռքի տակ ինչ-որ մանր-մունր բացիկներ էին ընկնում, որոնցից հստակ ոչինչ չէր կարողանում զանազանել: Մեկ էլ հանկարծ եկավ նա, ում այնքան սպասում էր, ում անունը չէր ուզում տալ: Բայց պետք չէր, որ տեսներ, որ իր նամակներն են փորփրում: Խաննան մոռացավ, որ գիշերանոցով է, տեղից թռավ, հույս ունեցավ, որ աղջիկները կհավաքեն, հետ կլցնեն նամակները իրենց եկած այլաշխարհիկ ճանապարհով, ու նրան դռան մոտից հետ դարձրեց, տարավ դեպի այն սենյակը, որտեղ մանկության ժամանակ քնում էր տատի հետ: Սենյակը գզգզված վերմակներ ուներ ու բարձեր: Գիտակցում էր իր անճոռնի դեղին գիշերանոցը, որ մայրն էր կարել: Բայց ոչինչ չէր կանգնեցնում Խաննային: Ու գրկեց նրան: Ոչ թե ձեռքերով, այլ պաշարեց նրան իր հայացքով ու ետ ստացավ պատասխանները: Երազը սեռ դարձրեց նրանց ամբողջ լուռ առճակատումը: Խաննան ունեցավ նրան իր մեջ: Արթնացավ: Կողքին հանդարտ քնած էր ամուսինը:
Պետք էր երկիրը տեղավորել դրամաշնորհի մեջ: Խաննան մտածում էր բառերը:
Երկիր:
Լեռների մեջ ընկած տարանցիկ ճանապարհի վրա: Ծայրից ծայր ձգվում են պատմությունն ու ծովի երազանքը: Ծայրից ծայր մի քանի ժամ է: Ոտքով` մի քանի օր: Մի մեծ խլուրդ փորել ու դեսուդեն է լցրել քարերը: Թթվածին են տարածում: Դեսուդեն է լցրել ծիծաղը: Հին օրերով պատված ենք: Սեւահող ու եղանակներ: Տասներկու եղանակ: Հոծ ամառ ու ձիգ ձմեռ: Արանքում` դաշտերի գունավոր զոլեր, որ չեն տեղավորվում ու ցած են գլորվում բլուրներից: Լեռան դոշին փորված ճանապարհներ: Անտառներ` փշի ու ցորենի: Մարգեր ու ձի: Որ մի փեշին հնարավոր է` եկեղեցի: Վանականների պատմություններ: Քառուղիներ` ամեն մի գրքում: Պայազատներ: Ժառանգություն: Սեւ ու կապույտ աչքեր: Ցորենագույն մաշկ: Բակ ու փոքրիկ այգի: Ծռված դռնակ: Կոշտ ձեռք: Կոշտ ու փափուկ սիրտ: Կողով։ Ծառերի չոր կանաչություն: Հասկ: Բարդի: Ագռավ: Քնձռոտ քարեր: Խողովակներ ու լարեր: Լեռան եզրից` գմբեթ: Հուշարձաններ: Անհայտ զինվոր: Պաշտամունք: Խաղողի որթ: Դաղձ, ուրց: Անգործ երկաթուղի: Թուրք: Տատասկ, մացառ ու գազ: Մեռել: Ձյան պաստառներ: Գոմաղբ ու ձու: Թշնամական տանկեր: Կակաչների ջերմոց: Ոտի ճամփա: Փակված կածան: Բարակ գետեր: Նվազ ջրվեժ: Կապույտ եղնիկ: Երկրի շարժ: Երեք գույն: Հանքի երակ: Շուրջպար: Ջրամբար, հացենի: Կոպիտ դիմագծեր: Տրակտոր: Մածուն: Որդան կարմիր: Փակ բերան: Անտառի գեղեցկուհի: Աննա վարդ: Առաջնագիծ: Վերջալույս:
Դրամաշնորհի հայտը ներկայացնելու վերջնաժամկետին մնացել էր մեկ օր: Խաննան մտածածը ճխտեց գրանտային լեզվի մեջ, որով խոսում են քաղաքականությունն ու ՀԿ-ները անգամ այն դեպքում, երբ ասելիք չկա: Միշտ էլ կարելի է բառեր ասել. գրանտախոս-գուրու ընկերուհիներ ուներ, որոնցից մեկի լեզուն նրան փոխնախարարի պաշտոն էր խոստանում: Գրելը` գրեց` կռիվ անելով գրանտային հողմաղացների դեմ, ու հայտն ուղարկեց նշված էլեկտրոնային հասցեով: Գյուղապետի ստորագրությունը բացակայում էր: