Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ
Շուշանիկ Կուրղինյան
Մանյային—
Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ
Նոր կյանքի շեմին իրար գրկեցինք.
Ես՝ գագաթների հարազատ զավակ,
Դու՝ ձյան աշխարհի դուստրը գեղեցիկ։
Օրն էր ապստամբ, զարկը՝ քմածին . . .
Խուժանը՝ վայրագ, վարդավառ հրդեհ . . .
Դու կանգնած էիր որպես շեկ վրձին,
Ես՝ սև ու խավար, տարագիր նժդեհ։
Ոսկեղեն բոցի լեզուների տակ
Հին ցնորքներիս խարույկը տեսա՞ր . . .
Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ,
Մի մե՜ծ խաչի տակ լացինք հավասար . . .
7 հունիսի, 1908
Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ
Նոր կյանքի շեմին իրար գրկեցինք.
Ես՝ գագաթների հարազատ զավակ,
Դու՝ ձյան աշխարհի դուստրը գեղեցիկ։
Օրն էր ապստամբ, զարկը՝ քմածին . . .
Խուժանը՝ վայրագ, վարդավառ հրդեհ . . .
Դու կանգնած էիր որպես շեկ վրձին,
Ես՝ սև ու խավար, տարագիր նժդեհ։
Ոսկեղեն բոցի լեզուների տակ
Հին ցնորքներիս խարույկը տեսա՞ր . . .
Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ,
Մի մե՜ծ խաչի տակ լացինք հավասար . . .
7 հունիսի, 1908