չորս բանաստեղծություններ
Սիրանույշ Օհանյան
Մարմինս աճեց, բարձրացավ,
խառնվեց հոգուս կյանքին.
արթնացա:
Նրանք քաշքշում են իրար,
փոխակերպվում մեկը մյուսին,
միաձուլվում,
տարանջատվում:
Ես արդեն երազում չեմ,
որից կարթնանամ,
և կփրկեմ ինձ:
Մարմինս սովորեց ապրել առանց հոգու.
Մեռա:
Մեռա.
անհայտ թռչունները հափռեցին հոգիս,
տարան:
Մարմինս քայքայվեց, փտեց,
ճիճուները կերան:
Ի՞նչ եմ ես հիմա . . .
Հոգնած մարմնիս վրայից
Հագնում եմ մաշված հոգիս,
Մեկնում:
Մարմինս ընտելացել է հոգուս,
Ինչպես ոտքը՝ կոշիկին:
Տրտնջում է կոշտուկներից:
Ասում եմ՝ դիմացի՛ր,
Ուրիշինով չենք փոխարինի,
Թանկ է,
Համ էլ՝
Անհամատեղելի:
Հոգնած մարմնիս վրայից
Հագնում եմ մաշված հոգիս:
Ես նրանց միջև
Ցմահ միջնորդ՝
Ո՛չ մարմին եմ, ո՛չ հոգի
Թափառումներիս ճամփին:
Գիշերը քնելուց առաջ ես նայում էի լուսնին:
Եթե լուսինը չկար՝ ամպերին:
Եթե ամպերը չկային՝ աստղերին:
Սիրում էի ծանոթ աստղերին դիմել անունով՝
Ռիգել, Ալտաիր, Վեգա, Միցար,
Երևակայել, որ դու էլ ես նայում նույն աստղերին,
Պատկերացնել, որ նույն լույսն է մեր աչքերը լցվում,
Մտածել, որ կապված ենք ընդհանուր լույսով,
Որ մեր ընդհանուրը լույսն է՝
Հեռու աստղերի մասնիկ լույսը . . .
Երևի, չնայած, չգիտեմ՝
Երբևէ նայե՞լ ես աստղերին
Քնելուց առաջ, երբ ամպերը չկային,
Երբ լուսինը չկար:
Գիշերը քնելուց առաջ . . .
Բայց հիմա գիշերը էլ չեմ քնում:
Համարյա չեմ քնում:
Լավ չեմ քնում:
Գիշերը նախևառաջ նայում եմ էկրանին՝
Անկախ լուսնի լինել-չլինելուց,
Անկախ ամպերից, աստղերից:
Համարյա նույն էկրանն է՝ տարբեր անուններով՝
Ֆեյսբուք, ինստագրամ, թվիթեր, տելեգրամ:
Սիրում եմ նայել էկրանին ու մտածել քո մասին,
Ստուգել, թե վերջին անգամ ե՞րբ ես եղել առցանց:
Մտքում բարի գիշեր ասել, թե ցանցում չես:
Թե առցանց ես լինում՝
Կանաչ փոքրիկ շրջանակի տեսքից
Հուզվում եմ ու քնքշությամբ լցվում:
Շրջանակը ոնց որ լուսամուտդ լինի՝
Մութ տան պատերիդ միայնակ վառվող,
Ճիշտ է, որ առաջվա պես անթափանց վարագույր կա,
Բայց գոնե գիտեմ, թե ուր ես նայում:
Կարող է՝ երբեք միասին չենք նայել աստղերին
(թեկուզ իրարից անկախ),
Բայց գոնե նայում ենք էկրանին
(թեկուզ իրար չտեսնելու տալով):
Ու գոնե հիմա հաստատ գիտեմ այդ մասին՝
Մեզ բաժանող էկրանի մասին:
Ամպերը հալվում են քո մասին,
Հատիկը բացվում է քո մասին,
Աչքերս լցվում են քո մասին:
Քո մասին են լռում թռչունները:
Լեռան գագաթից դարձող
Ջրվեժը իջնում է քո մասին:
Առանց նայելու էլ գիտեմ՝
Տեսածս պատում է քո մասին:
Ամեն ինչ պատմում է քո մասին:
Ես այստեղ եմ, հիմա, քո մասին:
Ապրում եմ իմ կյանքը քո մասին:
Քո մասին է կյանքը,
Աշխարհը,
Խավարը ու լույսը տիեզերքի:
Քո մասին եմ ես:
Ես լրիվ քո մասին եմ,
Ոչինչ ավելի կամ պակաս,
Եվ ուրիշ բան չկա ասելու:
խառնվեց հոգուս կյանքին.
արթնացա:
Նրանք քաշքշում են իրար,
փոխակերպվում մեկը մյուսին,
միաձուլվում,
տարանջատվում:
Ես արդեն երազում չեմ,
որից կարթնանամ,
և կփրկեմ ինձ:
Մարմինս սովորեց ապրել առանց հոգու.
Մեռա:
Մեռա.
անհայտ թռչունները հափռեցին հոգիս,
տարան:
Մարմինս քայքայվեց, փտեց,
ճիճուները կերան:
Ի՞նչ եմ ես հիմա . . .
Հոգնած մարմնիս վրայից
Հագնում եմ մաշված հոգիս,
Մեկնում:
Մարմինս ընտելացել է հոգուս,
Ինչպես ոտքը՝ կոշիկին:
Տրտնջում է կոշտուկներից:
Ասում եմ՝ դիմացի՛ր,
Ուրիշինով չենք փոխարինի,
Թանկ է,
Համ էլ՝
Անհամատեղելի:
Հոգնած մարմնիս վրայից
Հագնում եմ մաշված հոգիս:
Ես նրանց միջև
Ցմահ միջնորդ՝
Ո՛չ մարմին եմ, ո՛չ հոգի
Թափառումներիս ճամփին:
Գիշերը քնելուց առաջ ես նայում էի լուսնին:
Եթե լուսինը չկար՝ ամպերին:
Եթե ամպերը չկային՝ աստղերին:
Սիրում էի ծանոթ աստղերին դիմել անունով՝
Ռիգել, Ալտաիր, Վեգա, Միցար,
Երևակայել, որ դու էլ ես նայում նույն աստղերին,
Պատկերացնել, որ նույն լույսն է մեր աչքերը լցվում,
Մտածել, որ կապված ենք ընդհանուր լույսով,
Որ մեր ընդհանուրը լույսն է՝
Հեռու աստղերի մասնիկ լույսը . . .
Երևի, չնայած, չգիտեմ՝
Երբևէ նայե՞լ ես աստղերին
Քնելուց առաջ, երբ ամպերը չկային,
Երբ լուսինը չկար:
Գիշերը քնելուց առաջ . . .
Բայց հիմա գիշերը էլ չեմ քնում:
Համարյա չեմ քնում:
Լավ չեմ քնում:
Գիշերը նախևառաջ նայում եմ էկրանին՝
Անկախ լուսնի լինել-չլինելուց,
Անկախ ամպերից, աստղերից:
Համարյա նույն էկրանն է՝ տարբեր անուններով՝
Ֆեյսբուք, ինստագրամ, թվիթեր, տելեգրամ:
Սիրում եմ նայել էկրանին ու մտածել քո մասին,
Ստուգել, թե վերջին անգամ ե՞րբ ես եղել առցանց:
Մտքում բարի գիշեր ասել, թե ցանցում չես:
Թե առցանց ես լինում՝
Կանաչ փոքրիկ շրջանակի տեսքից
Հուզվում եմ ու քնքշությամբ լցվում:
Շրջանակը ոնց որ լուսամուտդ լինի՝
Մութ տան պատերիդ միայնակ վառվող,
Ճիշտ է, որ առաջվա պես անթափանց վարագույր կա,
Բայց գոնե գիտեմ, թե ուր ես նայում:
Կարող է՝ երբեք միասին չենք նայել աստղերին
(թեկուզ իրարից անկախ),
Բայց գոնե նայում ենք էկրանին
(թեկուզ իրար չտեսնելու տալով):
Ու գոնե հիմա հաստատ գիտեմ այդ մասին՝
Մեզ բաժանող էկրանի մասին:
Ամպերը հալվում են քո մասին,
Հատիկը բացվում է քո մասին,
Աչքերս լցվում են քո մասին:
Քո մասին են լռում թռչունները:
Լեռան գագաթից դարձող
Ջրվեժը իջնում է քո մասին:
Առանց նայելու էլ գիտեմ՝
Տեսածս պատում է քո մասին:
Ամեն ինչ պատմում է քո մասին:
Ես այստեղ եմ, հիմա, քո մասին:
Ապրում եմ իմ կյանքը քո մասին:
Քո մասին է կյանքը,
Աշխարհը,
Խավարը ու լույսը տիեզերքի:
Քո մասին եմ ես:
Ես լրիվ քո մասին եմ,
Ոչինչ ավելի կամ պակաս,
Եվ ուրիշ բան չկա ասելու: